Թագուհի Թովմասյանի գրությանն ի պատասխան տրված ՌԴ դեսպանատան պատասխան գրության համաձայն Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԿԵՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։
Իր հերթին, համաձայն 10.11.2020 թ-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի ՀԱՍՏԱՏՎԻ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՆՈՐ ԵՐԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Նախագիծ չկա, ոչինչ չի համաձայնեցվել:
Հիմա ինձ որևէ մեկը կարող է՞ բացատրել, թե Աղավնոն, Բերձորը և Սուսը ի՞նչ հիմքով են հանձնվում ԹՇՆԱՄՈՒՆ:
Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից