նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք։ Այս հարցերի պարզաբանման համար Yerevan.Today-ը դիել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:
«Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»,- նշել է Միկոյանը։
Այցելած երկրի և այցի նպատակի մասին Միկոյանը լրատվականին մանրամասներ չի հայտնել։
Ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, պատասխանել է․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։