Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունեցել քաղաքապետարանի ներսում. Ոստիկանության տեսանյութը՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցածի վերաբերյալ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Մասիսի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքից:

Օգոստոսի 19-ի ուշ երեկոյան Մասիսի քաղաքապետարան զինված անձ էր ներխուժել։ Նրա հետ բանակցություններ են տարվել, բարձրախոսով նրան է դիմել նաև մայրը, սակայն տղամարդը չի արձագանքել։

Ոստիկանությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Մանրամասները տեսանյութում:

Please enter a valid URL