Լրագորղ Ոսկան սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համացանցում հայտնվել է նորահայտ քաղաքական գործիչ, մասնագիտությամբ անասնաբույժ, Ռոտենբերգի բաջանաղ, կներեք՝ նրա նախկին կնոջ ներկայիս ամուսին Տիգրան Արզաքանցյանի ավելի քան 13 րոպեանոց ելույթը՝ կանաչ ծառերի ֆոնին։ Արզաքանցյանը բառերը կտոր-կտոր է ասում, դադարներով եւ հարմար բառերի գտնելու նրա ջանքերը, նրա լարվածությունը փոխանցվում է լսողներին։ Նա հայտնում է, որ նոր է վերադարձել Ֆրանսիայից, Բելգիայից, Պոլշայից, Լեհաստանից, Փարիզից, Բուլղարիայից եւ Բելոռուսիայից, չիմանալով, որ Փարիզը Ֆրանսիայում է, Պոլշան եւ Լեհաստանը նույն երկիրն են, Բելոռուսիան էլ պաշտոնապես Բելոռուս է կոչվում։ Նա խոսել է Երեւանում տեղի ունեցած պայթյունի մասին, պատահարի վայր տոնավաճառն անվանելով շուկա, Սուրմալուն էլ կոչելով՝ Սուլմալու։ Տ․ Արզաքանցյանը հանդես է եկել մեր պատմական հողերի պահանջատիրությամբ, ասելով, որ դրանք կարգավիճակ չունեն եւ հավելել․ «Դրա ժամանակը կգա,որ մենք կունենանք Սեւ ծով, մենք կգանք, մեր հողերին տեր կկանգնենք, չիմանաք, որ կթողենք անտեր»։