Search
Close this search box.

«Հրապարակ». Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը կհանդիպեն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին ձեւաչափով: Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիեւը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման եւ հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL