Search
Close this search box.

«Սա անհավանական է». Ինչպե՞ս եղավ, որ «Սուրմալու»-ում 4 տոննա պայթուցիկ նյութ կուտակվեց

ժվար թե հրավառության նյութերի մեջ 4 տոննա տրոտիլահավասար նյութ լիներ։ Այս մասին 24News-ին ասել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբան Մարատ Գրիգորյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հայտարարությանը։

Օգոստոսի 16-ին Փամբուխչյանը, անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի եռհարկանի շինությունում տեղի ունեցած պայթյունին, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շինության պահեստում մինչեւ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել։

Երկրաբան Մարատ Գրիգորյանի կարծիքով՝ սա անհավանական է։

«Եթե հաշվարկենք՝ ի՞նչ քանակությամբ հրավառ նյութեր, խաղալիքներ են եղել, որ հասել է 4 տոննայի, դա բացառված է։ Ամենաճիշտ պատասխանը կտա մասնագիտական փորձաքննությունը։ 4 տոննա տրոտիլահավասար նյութի պայթյունը հսկայական ավերածությունների կհասցներ։ Չեն պատկերացնում, թե դա ինչ ուժգնությամբ պայթյուն կլիներ։ Այդպիսի պայթյունը երեւում է արդեն մակերեսի վրա արտահայտված շենքերի վիճակով, մարդկանց վիճակով, ավերվածությամբ։ Ինչպե՞ս եղավ, որ 4 տոննա պայթուցիկ նյութ կուտակեցին պահեստում, դա ուղղակի անհասկանալի է», — ընդգծել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս պայթյունն ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ տարածքի սեյսմակայունության վրա, ապա երկրաբանը լրատվականին ասել է, որ խնդիր չի լինի։

«Այդ տարածքում կարող են ցանկացած շինարարություն անցկացնել։ Դժվար թե այս պայթյունը կարողանար բերել այդպիսի երկրաբանական փոփոխության։ Բնականաբար պետք է շինարարությունից առաջ երկրաբանական ուսումնասիրություն կատարեն, գնահատեն գրունտի վիճակը», — եզրափակել է Մարատ Գրիգորյանը։

Please enter a valid URL