Search
Close this search box.

Ո՞վ է Մետրոպոլիտենի նորանշանակ տնօրենն ու ի՞նչ անշարժ գույք ունի Դուբայում. Hraparak

Hraparak.am-ը գրում է. Այսօր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի լրատվական բաժինը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշման համաձայն՝
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը։

Իսկ ո՞վ է Բաբկեն Սեդրակյանը։ Մենք պարզեցինք, որ Սեդրակյանը միաժամանակ և՛ ոստիկանության գնդապետ է, և՛ դիվանագետ։ Նա 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել էր Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, այսպես ասած՝ 7-րդ վարչության պետ։ Սակայն 2019-ի սեպտեմբերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Բացի այդ, 2017-ից Սեդրակյանը եղել է նաև ՀՀ-ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսը։

Իր գործունեության ընթացքում նա նաև հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, Բաբկեն Սեդրակյանի մասին դեռևս 2018-ի նոյեմբերին «Հետք» էլեկտրոնային պարբերականն էր հիշատակել իր՝ «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածում, որտեղ, ի թիվս այլ անձանց, նշվում է նաև Սեդրակյանի անունը՝ որպես Դուբայում անշարժ գույք ունեցող պաշտոնյայի։

«Դուբայում գույք են գնել նաեւ Բաբկեն Սեդրակյանն ու Իդա Եղիազարյանը, ովքեր ամուսիններ են: Սեդրակյանը 2017 թ. փետրվարից Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն է Հայաստանում: Նրա գրասենյակը գտնվում է Երեւանի Ամիրյան փողոցում, որտեղ գրանցված է կինը (ինքը՝ Սեդրակյանը, հաշվառված է Հյուսիսային պողոտայում): Նշենք, որ Հայաստանում Ղրղզստանի դեսպանի նստավայրը Մոսկվայում է, իսկ այդ երկրում մեր դեսպանինը՝ Աստանայում: Բաբկեն Սեդրակյանը նաեւ անցյալ տարի հիմնադրված «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ նախագահն է ու ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ: «Հետքի» ունեցած տեղեկություններով՝ Բ. Սեդրակյանն ու Ի. Եղիազարյանը 2 բնակարան են ձեռք բերել Դուբայում: Դրանցից մեկը գտնվում է «Palm Jumeirah»-ի վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում, որը 20 միանման շենքերից կազմված «Shoreline» շարքի 5-րդ շինությունն է: Ըստ մեր տվյալների՝ բնակարանը Բ. Սեդրակյանի սեփականությունն է, որը ներառված է 2014 թ. գործարքների շարքում, իսկ Սեդրակյանը ներկայացված է որպես գնորդ»,-գրել է պարբերականը իր հոդվածում։

Please enter a valid URL