Ինչպես նշվել է օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:
Armday.am-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկությունների համաձայն վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում, որին հաջորդել են կրակոցները։ Ստացված տեղեկությունների համաձայն կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Վիրավորի վիճակը եւս խիստ ծանր է։
Sպանվածը Էջմիածին քաղաքի բնակիչ է, 25 տարեկան, անունը՝ Արամ Մ․-ն է։ Վերջինս տեղեկությունների համաձայն սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից էր։