Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից․իսկ ինչու բերձորցիներին վերջնաժամկետ տրվեց․ Սելեզնյով

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Այդ մասին օգոստոսի 17-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Վերջինս շեշտել է, որ կողմերն ուղիղ կապի մեջ են ու կան պայմանավորվածություններ՝ առանց մանրամասնելու թե ինչ պայմանավորվածություններ են ու որ կողմերի մասին է խոսքը։

«Ռուսաստանի խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը բացվի», — նշել է Սելեզնյովը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարությունում նշված են բոլոր քայլերը։

Նա շեշտել է, որ համաձայն հայտարարության կետերի նախ մեկնարկվելու է նոր միջանցքի կառուցվում ու այդ ժամանակահատվածում ռուս խաղաղապահները զբաղեցնելու են 5 կիլոմետրանոց ներկայիս միջանցքը։

Սելեզնյովը վստահեցրել է, որ մինչև նոր ճանապարհի շահագործումը ռուս խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնելու և ոչ մի սանտիմետր չեն տեղափոխվելու։

Տեղեկացնենք, որ Մաքսիմ Սելեզնյովը ևս այսօր ներկա էր ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակը 195-ամյակի նվիրված միջոցառմանը։

Please enter a valid URL