Search
Close this search box.

Ադրբեջանցի լրագրողին Աղավնոյում ուղեկցել են ռուս խաղաղապահները, ասել են՝ Երևանից է եկել

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբը գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք է հրապարակելու Լաչինից՝ Բերձորից, Աղավնոյից, այլ տարածքներից։ Ադրբեջանական մամուլում արդեն իսկ նյութեր են տարածվում Աղավնոյից։

MediaHub.am-ի Արցախյան աղբյուրները նշեցին, որ Ֆաթուլաևը իսկապես եղել է Բերձորում, Աղավնոյում։

Մեր աղբյուրը պնդեց, որ լրագրողին ուղեկցել են ռուս խաղաղապահները, որոնք մեր գյուղացիներին չեն զգուշացրել, որ ադրբեջանցի լրագրողին պետք է հարցազրույց տան։

«Խաբել են մեր գյուղացիներին, մեր գյուղացիները մտածել են եվրոպացի լրագրող է, խոսել են։ Այնտեղ եղել է նաև Արշակ Զաքարյանը, ով ևս չի ճանաչել Ֆաթուլաևին։ Ինչ վերբերում է ձևակերպանը, թե հայկական շտաբում են եղել, ապա հայկական շտաբ գոյություն չունի, գեղարվեսատական մասը ապահովելու համար է։ Մի կես ժամով մտել, իր սև գործն արել, դուրս է եկել գյուղից։ Ինֆորմացիոն առումով փորձել է նաև ցույց տալ, որ ռուսական կողմը անում է այն, ինչ իրենք ասում են»,-ասաց մեր աղբյուրը։
Նրա պնդմամբ՝ ռուս խաղաղապահները իմացել են, որ ադրբեջանցի լրագրողի են ուղեկցում։
MediaHub.am-ի հետ զրույցում ռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ իսկապես երբ Ֆաթուլաևը Աղավնո է գնացել, ինքը այնտեղ է եղել, բայց նրան չի ճանաչել։

«Նրան ուղեկցում էին ռուս խաղաղապահները, գյուղացիներին հարցեր էր տալիս, ասում էր` արդյոք կարո՞ղ են ադրբեջանցիները և հայերը միասին ապրել և այլն։ Ռուս խաղաղապահներն ասել են, որ լրագրողը Երևանից է եկել։ Ինչ իմանայինք, թե ում են ուղեկցում։ Նա հարցերը տալիս էր անգլերեն»։

Please enter a valid URL