Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը: