Անի Խաչատրյանը ավագանու «Իմ քայլ»-ը անդամի մասին․ «Մանդատը վայր դնելը հանրային պարսավանքի հետեւանք է, նա անկեղծ չէ, երբ դա կապում է քաղաքական անհամաձայնության հետ»
Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վայր է դնում մանդատը։
Նախօրեին Բաղդասարյանը մի գրառում էր արել՝ ծաղրելով Սուրմալուի ողբերգական դեպքը։ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց չէր լինի»,-գրել էր Բաղդասարյանը։ Սակայն հիմա այս գրառումը նրա սոցիալական էջում չի երեւում, կամ ջնջել է կամ թաքցրել։
Նրա գրառումը զայրացրել էր ավագանու մյուս անդամներին, որոնք Բաղդասարյանին հորդորել են հարգանք դրսեւորել, նման ցինիկ բաներ չգրել, ի վերջո պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։