Search
Close this search box.

Մի ամբողջ պետություն՝ իր մեծ ռեսուրսներով 3 օրում չի կարողացել մաքրել փլատակները, ինչից բազում հարցեր են առաջանում

Պրիմիտիվ ազգ ենք, ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը ու շարունակում․
<<Սուրմալու>> տոնավաճառում պայթյունից հետո մի ամբողջ պետություն ՝իր մեծ ռեսուրսներով 3 օրում չի կարողացել մաքրել Երեւանի կենտրոնում գտնվող եռահարկ շենքի եւ հարակից կառույցների փլատակները, հանել դրանց տակ բոլոր գտվողներին՝ ողջ թե մեռած։

Հարց ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախում նահանջող մեր զորքերը ինչո՞ւ չէին պայթեցնում , այրում շենքերը, կամուրջները, զինտեխնիկան, զինամթերքը, զինապահեստները, վառելիքի պահեստները, ականադաշտ-թակարդներ չէին սարքում իրենց նահանջի ճանապարհին։ Այս ամենը շատ կխանգարեր թշնամու առաջխաղացմանը

։ Դրա համար հրամանատարությունից հրամաններ չե՞ն եղել, եթե եղել են, ինչո՞ւ չեն կատարվել։ Ինչո՞ւ Գյանջայի ռազմական օդանավակայանի փոխարեն Դոնեցկի խոցված, ավերված օդանակայանի նկարն էին հրամցնում,կեղծ տեղեկություններ էին տարածում Շահումյանն ազատագրելու մասին։ Մեզ 44 օր խաբեցին՝ <<Հաղթում ենք>>, կապիտուլյացիայից 7 ամիս հետո էլ ավելացրին՝ <<Ապագա կա, կա>>։Ասում են` վերջին խոսքը, որ մահից առաջ արտասանել է Ստեփան Զորյանը, եղել են այս երկու բառը. «Պրիմիտիվ ազգ»: Մեզ արդեն իջեցրել են խոնարհված խոտի պես, եւ ամեն մի ոչխար մեզ համար մահացու վտանգավոր է։
Լրագրող՝ Ոսկան Սարգսյան

Please enter a valid URL