Օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին, ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։
Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։
Արցախի ոստիկանություն