Search
Close this search box.

«Սուրմալու»-ի պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը` 44-օրյա պատերազմի մասնակիցը, հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն էր

Հաղորդավար Արտավազդ Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44-օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»։

Please enter a valid URL