2022 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված, 2003թ.-ի ՀՀ ՔՕ 178հ. 3մ. 1կ. մեղադրվող Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: