«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նախարարությունից հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 17 զոհ։