Search
Close this search box.

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու « Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում․

«Եվ իսկապես, կա մի սահման, երբ անհնար է դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում է դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջև:

Ցավոք, այս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում է երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովվագրված չէ խոշտանգումներից:
Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:

Բայց ինձ վերականգնվել է պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»:

Please enter a valid URL