«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«13-ի ցանկում են նաեւ հղի կինը եւ երեխան։ Այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է»,- հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակը։
Նա ասաց, որ այս պահին փրկարարների թիվը կազմում է 100-ը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է, սակայն բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։