Search
Close this search box.

«Հայաստանի նախագա՞հ ես, թե՞ պարապ վախտի խաղալիք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՔՊ-ի կողմից նախագահի աթոռին նստեցված Վահագն Խաչատուրյանը չի այցելել «Սուրմալու» տոնավաճառի տարածք, չի ծանոթացել փրկաորոնողական աշխատանքների ընթացքին, չի ցավակցել տոնավաճառի տարածքում պայթյունից զոհվածների հարազատներին։ Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում եմ, որ վերջին օրերին Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ Բենինի Անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ, ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։

ՀՀ նախագա՞հ ես, թե՞ պարապ վախտի խաղալիք։

Please enter a valid URL