Search
Close this search box.

Ներկա պահին չենք հաստատում, որ փլատակների տակ ողջ քաղաքացի կա. ԱԻ նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ–փրկարարները փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնում են հատուկ տեխնիկայի միջոցով, մասնավորապես` տեսախիցկներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ներկա պահին չենք հաստատում, որ փլատակների տակ ողջ քաղաքացի կա։ Մեր կամավորական խմբերի քաղաքացիները ձայներ են լսել, այժմ որոնողական աշխատանքներ ենք իրականացնում տվյալ հատվածում և օգտագործում ենք հատուկ տեխնիկա` տեսախցիկներ, որպեսզի տեղազննություն իրականացվի։ Քիչ առաջ լռության րոպե հայտարարվեց, որպեսզի հստակ ձայներ լսվեն։ Այդ հատվածը նկուղային տարածք է, այսօր ամբողջ օրը մաքրել ենք այդ տարածքը, ապամոնտաժել ենք սյուները, քանի որ ենթադրում ենք, որ այդտեղ կարող ենք քաղաքացիների հայտնաբերել»,– ասաց նախարարը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ քաղաքացու ձայն է լսվել։
ԱԻ նախարարը նաև հայտնեց, որ առևտրի կենտրոնի տարածքի գրեթե 30 տոկոսը մաքրված է, աշխատանքները շարունակվելու են նաև գիշերը։

Քիչ անց տեխնիկայի համալրում է լինելու և հերթափոխ։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Please enter a valid URL