Search
Close this search box.

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ․ Արայիկ Հարությունյան

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ:

Please enter a valid URL