Սուրմալուի պայթյունից մահացած երիտասարդ տղան 44-օրյա պատերազմի մասնակից էր և մեր Չարբախի բնակիչներից, ֆեյսբուքյանի իր էջում գրում Սուրեն Հակոբյանը․
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 6 անձից 4-ի ինքնությունը հայտնի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղեկաՑնում է ԱԻՆ-ը։
ԱԻՆ-ը հայտնում է 5 զոհերի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան եւ Գայանե Ավետիսյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։