Search
Close this search box.

ՀՀ առողջապահության նախարարությունը՝ տուժածների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հաղորդել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների մասին:

««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 6 մարդ մահացել է: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- հայտնում են ԱՆ-ից:

Please enter a valid URL