Ազատամարտիկ, արվեստաբան Արամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՄԻ ՔԱՆԻ ՄԻԱՄԻՏ ՀԱՐՑԵՐ
1․ Ինչու՞ հենց «Սուրմալուում», որտեղ առևտուր են անում փոքր հնարավորությունների տեր մարդիկ․ ասել է թե՝ շատերը։
2․ Ինչու՞ հենց մանկական ապրանքների մասնաշենքում՝ Սեպտեմբերի 1-ի նախօրեին։
3․Ինչու՞ հենց կիրակի կեսօրին։
4․Ինչու՞ հենց այն տարածքում, որի վերաբերյալ պատկան մարմինները նախազգուշացնող կարգագիր են կազմել։
5․ Ինչու՞ ողբերգությանն անմիջապես հաջորդեցին մետրոյի բոլոր կայարաններում և այլ հասարակական վայրերում տեղադրված ռումբերի մասին կեղծ տեղեկությունները։
6․ Ինչու՞ դրան հաջորդեց ԱՄՆ դեսպանատան զգուշացումն իր քաղաքացիներին՝ ՀՀ-ում հնարավոր ահաբեկչությունների վերաբերյալ
7․ Ինչու՞
8․ Ինչու՞
9․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․