Այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: