«Սուրմալու» առեւտրի կենտրոնում արդեն 7 ժամից ավելի փրկարարական աշխատանքները շարունակվում են նույն թափով: Հրդեհը մեկուսացվել է, նախարարի խոսքով նաեւ մարվել, սակայն չեն հայտարարում մարման մասին, քանի որ երբեմն պայթյուններ են հնչում:
Փրկարարները աշխատելու են ողջ գիշեր, տարածքում շատ թանձր ծուխ է տարածվել: ԱԻ նախարարը նաեւ հայտնել է, որ 20 քաղաքացի իր հարազատին է որոնում, ենթադրվում է, որ նրանք փլատակների տակ են:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի:
Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ կա 2 զոհ