Փլատակների տակից փրկարները գտել են եւս 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկու է: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվնա անցնում է 5 տասնյակից։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։