Search
Close this search box.

Իսկ Սուրմալուի տերը երևի տեղի փողերն հավաքել ու վայելում է վաստակած հանգիստը

Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

…Իսկ Սուրմալուի տերը երևի վայելում է վաստակած հանգիստը։
Տեղի փողերն հավաքել պրծել է,հո ուրիշ պատասխանատվություն չունի՞։
Նորմալ երկրում տեսնես ինչպիսի՞ պատասխանատվության կենթարկիեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Please enter a valid URL