Search
Close this search box.

ԵԿՄ-ն ցավակցել է գեներալի մահվան կապակցությամբ

Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը ցավակցում է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել:

«ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը ցավակցում է գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի մահվան կապակցությամբ:
Սեդրակ Սարոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել է Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերին:

Սեդրակ Սարոյանը եղել է ԵԿՄ վարչության անդամ:

1993-2007թթ․ եղել է ՀՀ Զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2007-2018թթ․ եղել է ԱԺ պատգամավոր։

Ցավակցում ենք ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին»:

Հիշեցնենք, որ գեներալ Սեյրան Սարոյանը մահացել է օգոստոսի 12-ին, երկարատեւ հիվանդությունից հետո:

Please enter a valid URL