Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Երևանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փեթակի, կամ Սուրմալույի կողմերն է: Ով՞ է տեղյակ, ի՞նչ եղավ քիչ առաջ»:
Գրառմանը արձագանքել է Դավիթ Հովհաննիսյանանունով օգտատերը՝ նշելով. «Սուրմալուի Քրիստափորի վրայի շենքն ա պայթել»:

Քիչ առաջ էլ ԱԻն-ը հաղորդագրություն տարածեց, որում նշվում է.

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Please enter a valid URL