Վաղաժամ կյանքից հեռացել է անմահ հերոս Նարեկ Գասպարյանի հայրը` Տիգրան Գասպարյանը։
Նարեկ Տիգանի Գասպարյանը ծնվել է 1997թ փետրվարի 19-ին:
Հաճախել է Երևանի «Օլիմպոս» դպրոցը: Դպրոցական տարիներին, որպես մեծն հայրենասեր, աչքի է ընկել իր հայրենասիրական ունակություններով և պատանի երկրապահների կողմից պարգևատրվել «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
2012թ. ավարտելով դպրոցը՝ ուսումը շարունակել է Արազի խմբում:
2015թ. հուլիսի 14-ին զորակոչվել է բանակ՝ Արցախ, Մատաղիս:
2016 թ. մասնակցել է ապրիլյան պատերազմին և իր հմուտ մարտավարության շնորհիվ, ընկերների հետ, ատամներով է պահել իրեն վստահված և ստրատեգիորեն ամենավտանգավոր դիրքը և հաղթանակած դուրս եկել մարտի դաշտից:
2017թ. մարտի 26-ին, ապրիլյան պատերազմում իր դրսևորած խիզախության համար, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական ձեռքի ժամացույցով:
2017թ. հունիսի 17-ին զոհվել է թշնամու դիպուկահարի արձակած գնդակից:
Նրան ընդամենը 26 օր էր մնացել, որ զորացրվեր:
Անմահ հերոսի հետմահու ստացած մեդալներն ու պարգևներն են.
Արցախի նախագահի կողմից՝ արիության մեդալ:
Իր հրամանատարական կազմի և «Արաբո» ջոկատից՝ պատվոգիր:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից՝ մեդալ:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Մատաղիս» մեդալ:
«Զինվոր հայրենյաց»-ի արիության մեդալ:
I գնդի մեդալ՝ Վ. Չիբուխչյանի կողմից:
«Սրտացավ մայրեր» ՀԿ-ի կողմից՝ պատվոգիր: