Search
Close this search box.

«Հրապարակ». Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց

«Հրապարակ» թերթը գրում է. «Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,-երեկ լրագրողների հետ զրույցում Գորիսից կոչ է արել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Թերեւս պատճառը մեկն է՝ խթանել զբոսաշրջությունը։

Տեւական ժամանակ է մեզ լուրեր են հասնում, որ պատերազմից հետո բազմակի անգամ կրճատվել է Սյունիքի զբոսաշրջությունը, որի հետեւանքով հյուրատներ են փակվել, շատերն էլ ծանր կացության առաջ են կանգնած: Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքը ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրացիների համար այլեւս կորցրել է գրավչությունը, քանի որ մարդիկ անվտանգային խնդիրներով են մտահոգված: Անգամ Երեւանում եւ մյուս մարզերում բնակվող հայաստանցիները խուսափում են մեկնել Սյունիք։ Մինչդեռ պատերազմից առաջ Տաթեւն ու Գորիսը համարվում էին ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունները եւ մեծ թվով հայաստանցիներ եւ արտերկրից ժամանող հյուրեր էին մեկնում այդ ուղղությամբ։

Please enter a valid URL