Search
Close this search box.

«Դիրքերից իջել է, լողանալիս է եղել ու էդ դեպքը եղել է». մահացած զինծառայողն այսօր պետք է տուն գնար

Հունվարի 6-ին Արցախում դժբախտ պատահարի հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող Մհեր Զիրոյանը Գյումրիից էր: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբորորդին՝ Արթուր Զիրոյանը նշեց, որ դեպքի օրը Մհերը դիրքերից է իջել, նախնական տվյալներով, խեղդվել է շմոլ գազից՝ լոգասենյակում:

«Դիրքերից էր իջել, մտել է, որ լողանա, էդ դեպքը եղել է: Նա էսօր պետք է գար տուն, պատրաստվել է, որ գա, և դժբախտ դեպքը եղել է: Այս պահին այսքանը գիտենք»,- ասաց նա:

Արթուր Զիրոյանը նշեց, որ Մհերը ծառայում էր Հադրութում, եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել. «Վաշտի հրամանատար էր, էդ օրերին վիրավորում էր ստացել որովայնի շրջանում»:

Մհերը ծառայության էր անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

 

Please enter a valid URL