Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, հայտարարություններ է արել նաև Արցախում վերջին սրացման վերաբերյալ։
Ալիևը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել, եւ եթե Երևանը չընդունի Բաքվի պայմանները, «պատասխանը նույնն է լինելու»։
Ադրբեջանի ղեկավարը մեկնաբանել է նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ասելով, որ այն չի ունենալու ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն։