Search
Close this search box.

Բաքուն օգտագործում է իբր հայտնաբերված հայկական ուղղաթիռի մնացորդները հակահայկական հիստերիա հրահրելու համար

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ հակահայկական հիստերիա հրահրելու համար։

Այս անգամ նման «առիթ» են հանդիսացել իբր նախօրեին հայտնաբերված «ՄԻ-9» ուղղաթիռի, որը պատկանել է Հայաստանի ԶՈւ-ին, մնացորդները։

Այս առնչությամբ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է տեսակադրեր, որոնցից երեւում է, որ «ուղղաթիռը, որը խփվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ՌՕՈւ-ի կողմից, լիովին ոչնչացվել է»։

Հիշեցնենք, որ Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո 2020թ. աշնանը Բաքվում բացվել է «հաղթավարների այգի», որն օգատգործվել է բնակչության շրջանում հակահայկական ագիտացիայի համար։ Տեղի ունեցածն առանձնակի հետաքրքրություն է երկայացնում Ադրբեջանի իշխանությունների այն հավաստիացումների համատեքստում, թե իրենք ձգտում են խաղաղություն հաստատել եթե ոչ ամբողջ աշխարհում, ապա գոնե Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Please enter a valid URL