Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի փողոցներում ու ֆեյսբուքյան հարթակում հայրենիքը «փրկող» ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից։
Բազմաթիվ են այն դեպքերը, երբ իրենց հայրենիքի փրկիչ հայտարարած ընդդիմադիրները կամ չեն ներկայանում կամ տարբեր պատճառաբանություններով փորձում են խույս տալ ՊՆ եռամսյա վարժական հավաքներից։
Մեկը կաղ է, մեկը կարճ է, մյուսը տկար է, մեկ ուրիշն էլ՝ ինչպես հայտնի հեքիաթում, ճառ ասող է, զանգ կախող չէ։
Իսկ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք լծված են ՊՆ եռամսյա հավաքներից խուսափող ընդդիմադիրների պաշտպանությամբ՝ տարածելով այն թեզը, թե այս կերպ իշխանությունը թիրախավորում է ընդդիմադիրներին։
Տիկնայք և պարոնայք, ամիսներ շարունակ ինքներդ էիք աղաղակում, թե հայրենիքը վտանգված է, որ պետք է փրկել այն։ Փորձում էիք համոզել հանրությանը, թե Երևանի փողոցներում զբաղված եք հայրենիքի փրկությամբ, իսկ հիմա ամեն կերպ խուսափում եք ՊՆ եռամսյա հավաքներին մասնակցելուց։
Հետևաբար ինչ է սա, եթե ոչ շարքային երեսպաշտություն։