ԱՀ պետական նախարարի խորհրդական Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան եթերում դիմել է հայ երիտասարդներին. «Բոլորս քաջ գիտակցում ենք՝ ինչ է կատարվում Բերձորում, Աղավնոյում:
Խնդրում, հորդորում եմ՝ չսահմանափակվենք միայն կոչերով, ստատուսներով: Եկե՛ք տեր կանգնենք մեր հայրենիքին, լինենք Աղավնոյի, Բերձորի մեր հայրենակիցների կողքին… Վստահ եմ՝ տեր կանգնելով մեր հող ու ջրին, համախմբվելով, կարող ենք բեկում մտցնել: Կպարտվենք այն դեպքում, երբ հոգեպես հանձնվենք»: