Search
Close this search box.

«Իրանի և ՀՀ-ի սահմանները կպահպանվեն ամեն գնով». Իրանից մեկնաբանել են Փաշինյանի հետ հեռախոսազրույցը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են իրանական լրատվականները:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հանգամանորեն խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին հակամարտության մասին։ Նախագահն ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի լիարժեք կատարումը կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու միակ ճանապարհն է և կոչ է արել այն ստորագրած կողմերին կատարել իրենց պարտավորությունները։ Վերհիշելով տարածաշրջանի հնագույն պատմությունը՝ նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանները կպահպանվեն ամեն գնով»,- գրել է Ջամշիդին։

Please enter a valid URL