Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Արցախում. կան զոհեր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։ 4 կին տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էջը:

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

Please enter a valid URL