Search
Close this search box.

ՖՈՏՈ. Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են Hummer և Mercedes G500 ավտոմեքենաները թալանողին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատողները Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Չարենցավան քաղաքում ավտոմեքենաներից գողություն կատարող կասկածյալին:

Վերջինս Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ 20-ամյա Մհեր Պետրոսյանն է, ով հունվարի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում Չարենցավան 5-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում կոտրել է կայանված Hummer մակնիշի 88 TՕ 707 համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ ապակին և այնտեղից գողացել ՌԴ մետաղադրամներ:

Կայքի տեղեկություններով, տուժածը՝ 50-ամյա Ալբերտ Թովմասյանը, հրաժարվել է կատարվածի մասին հայտարարություն տալ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



 

Please enter a valid URL