Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր՝ բանկերում

Հայաստանի արժույթի շուկայում նկատվում է եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի արժևորում։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Համաձայն այդ տվյալների՝ օգոստոսի 11-ին ԱՄՆ դոլարի գնման միջին արժեքը 406,74 դրամ է, որը նախորդ օրվա համեմատ 0,28 դրամով նվազել է։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 416,76 դրամ, որը 0,06 դրամով ավելի է անխորդ օրվա համեմատ։

Առևտրային բանկերի կողմից եվրոն գնվում է 412,91 դրամ միջին գնով՝ չորեքշաբթի առաջարկված գնի համեմատ ավելանալով 1,75 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 433,62 դրամ միջին գնով, ինչը 2,70 դրամով ավելի է նախորդ աշխատանքային օրը առաջարկված գնից։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.03 դրամ։ Վաճառքի ժամանակ ռուսական արժույթի միջին փոխարժեքն աճել է 0,01 դրամով և կազմել 6,95 դրամ։ Բրիտանական ֆունտը գնվում է 476,68 դրամ միջին գնով, ինչը 1,60 դրամով ավելի է նախորդ աշխատանքային օրվա գնից։

Բրիտանական արժույթի վաճառքն իրականացվում է 514,71 դրամ միջին գնով՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ ավելանալով 1,87 դրամով։

Please enter a valid URL