ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փնտրեցի՝ Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր, այլեւս մեր պատմական հայրենիքի տեղանուններով սառնարանի ճտիկ դեռ չկար։
Բայց, եթե պահանջարկ լինի՝ խոստացան մեկ օրում կազմակերպել։
Ես երկար եմ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ 1915-ի ցեղասպանությունը։
Հիմա, պետականության կորստի եզրին կանգնած՝ հասկանում եմ։
Ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախն ու Հայաստանը կտոր-կտոր, ձրի նվիրում է թուրքին, Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ։