Քաշաթաղի շրջանից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների տարածքներում և ճանապարհամերձ հատվածներում գտնվող մշակութային կոթողները: Աշխատանքներն իրականացվում են քաղպաշտպանության պլանի համաձայն: Հուշարձանների մի մասի ժամանակավոր տեղակայման վայրերը արդեն որոշվել են: Տարհանման աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի 25-ը: