Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ 19-ամյա զինվորի մահվան դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:

Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:

Please enter a valid URL