Search
Close this search box.

Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, վերջինիս Անգլիայի գավաթի այսօրվա 1/32 եզրափակչի «Դերբիի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինելու համար։

«Դա արդար չէր։ Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Նա լավ էր խաղում:Բայց ինձ պետք էր Ռոմելուն, քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, եւ ես «զոհաբերեցի» Միկիին»,- ասել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել էր մեկնարկային կազմում եւ առաջին խաղակեսում շատ ակտիվ էր։ Սակայն պորտուգալացի մասնագետը երկրորդ խաղակեսի հենց սկզբում փոխարինեց Մխիթարյանին։

Please enter a valid URL