Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության ընդունարան եւ պահանջում են հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին իրենք մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ:
«Որ Քյարամյանը ըտենց ուժեղ տղա է, թող գնա հողերը հետ բերի: Չեմ հասկանում՝ Պավլիկի անուն եք լսում, վախենում եք: Կանչեք, թող վերևից իջնեն: Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները: Զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել: թյունը, նշելով, որ տղամարդը չի ենթարկվել իրավապահների պահանջին։