Search
Close this search box.

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով

Ադրբեջանական կողմը շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է, թե Նախիջեւանի հետ կապ կհաստատվի, անկախ նրանից՝ Հայաստանը ուզի, թե չուզի, գրում է trend.az-ը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը.

« Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,-հավելել է Բայրամովը։

Please enter a valid URL