Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմը երեկ կրակել է Վայոց ձորի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Փաստինֆո»-ն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից, վերջինս էլ, ի պատասխան մեր հարցի, նշեց՝ «Հակառակորդի կողմից հրադադարների խախտումների մասին ՊՆ-ն միշտ հաղորդագրությամբ հանդես է գալիս»:
Հիշեցնենք՝ երեկ լրագրող Նաիրի Հոխիկյանն ահազանգել էր, թե. «Վայոց ձորի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 9-ին, ժամեր շարունակ կրակում են, ինչը պարզ լսելի է մասնավորապես Ելփին և հարակից գյուղերում։ Արդյո՞ք հայկական բանակը պատասխան կրակի հրահանգ ունի։
Երբ է պաշտոնական Երևանը թշնամու ագրեսիայի մասին տեղեկություն հրապարակելու՝ ցույց տալով, որ կրակում են ՀՀ սուվերեն տարածքի վրա»։