Search
Close this search box.

Ղրիմում ռուսական բազային հարվածը նախավարժանք էր․ Ուկրաինայի ՊՆ աղբյուր

Ղրիմում այսօր ռուսական ավիաբազայի դեմ հարվածներն Ուկրաինայի ՊՆ անանուն աղբյուրն անվանել է «ընդամենը նախավարժանք», հայտնում է ամերիկացի լրագրող Մայքլ Վայսը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։ Նրա խոսքով, ուկրաինացի պաշտոնյաները չեն հայտնում, թե ինչ հրթիռ է կիրառվել․ 90 տոկոսավ դա կարող է լինել ամերիկյան 200-300 կմ հեռահարության ATACMS հրթիռ, 10 տոկոսով՝ թեւավոր հրթիռ։

Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը NYT-ին մեկնաբանության մեջ չի բացահայտել հարձակման ժամանակ օգտագործված զենքի տեսակը: Նա միայն ասել է, որ «օգտագործվել է բացառապես ուկրաինական արտադրության սարք»։

Ղրիմի Նովոֆյոդորովկա գյուղի մոտ տեղակայվան ռուսական ավիաբազան մինչեւ 2014 թ․ Ղրիմի բռնակցումը եղել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան։ Այժմ այնտեղ տեղակայված է Ռուսաստանի 43-րդ կործանիչ ավիացիոն գունդը, որը հիմնականում բաղկացած է Սու-30ՍՄ, Սու-33 կործանիչներից և Սու-24Մ ռմբակոծիչներից։ Այստեղից ռուսական բանակը օդային ռմբակոծություններ ու ռմբակոծություններ է իրականացնում ուկրաինական քաղաքների ուղղությամբ։

Please enter a valid URL